«Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում արձանագրվել է ընդամենը 7 դեպք
Հունիսի 5-7-ը կայացած «Երևանի գինու օրեր» հոբելյանական 10-րդ փառատոնը համախմբել է աննախադեպ քանակի տեղացի և արտասահմանցի հյուրերի:
Արդեն ավանդական դարձած ամենամյա այս միջոցառման ավելի քան 180 հազար մասնակիցների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանումն իրականացվել է ՆԳՆ ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների ծառայողների ուժեղացված հսկողության միջոցով, ինչի շնորհիվ ծանր հետևանքներով պատահարներ կամ լուրջ միջադեպեր չեն գրանցվել:
Չնայած տոնական ակտիվ միջավայրին և մարդկանց աննախադեպ ներկայությանը, ոստիկանության պրոֆեսիոնալ ու համակարգված գործունեության արդյունքում փառատոնն ընթացել է անվտանգ ու խաղաղ:
Գրանցվել է ընդամենը 7 դեպք, որոնք հիմնականում վերաբերում են առերևույթ խուլիգանությանը և ֆիզիկական ներգործությանը:
Հայաստանը միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականներով դասվում է աշխարհի ամենաապահով պետությունների շարքին, ինչը փոխկապակցված է նաև նմանատիպ բազմամարդ միջոցառումների անխոչընդոտ ու անվտանգ կազմակերպմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Վեդիի աղմկահարույց դեպքով մեղադրյալը թույն է խմել
Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ Վեդիում դեռահաս քույրերի հանդեպ սեռական բռնության դեպքով մեղադրյալ տղամարդկանցից...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...