Ալխաս Ղազարյանը մեղադրել է երկրի բոլոր նախկին ղեկավարներին
ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը երկրի բոլոր նախկին ղեկավարներին մեղադրել է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Ղազարյանն իր այս տեսակետը հայտնել է լրագրողների հետ զրույցում։
Այն դիտարկմանը, թե գործող իշխանություններն են հանձնել Արցախը, Ղազարյանը վրդովված արձագանքել է, որ հրամանագիրը ստորագրել է իրենց նախագահը (նկատի ունի Շահրամանյանին, ով ադրբեջանական ագրեսիայի պահին կարճ ժամանակով ստանձնել էր պաշտոնը):
Ղազարյանն էլ ավելի առաջ է գնացել՝ պնդելով, թե նախկին բոլոր ղեկավարները չեն ճանաչել Արցախը և ընդհանրապես «Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում»։ Այս հայտարարությունից հետո պատգամավորն ընդհանրապես հրաժարվել է պատասխանել հարցերին։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...