Մոուրինյուն կրկին կգլխավորի Ռեալը, իսկ Բենֆիկան նոր մարզիչ ունի
Պորտուգալական «Բենֆիկան» պաշտոնական հայտարարություն է տարածել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հեռանալու և Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու վերաբերյալ, իսկ լիսաբոնյան ակումբի ղեկին նրան կփոխարինի անգլիական «Ֆուլհեմի» նախկին մարզիչ Մարկու Սիլվան։
Այս մասին հայտնում է armsport.am կայքը։ Պորտուգալական ակումբի հաղորդագրության մեջ նշվում է. ««Բենֆիկան» տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտնել է Ժոզե Մոուրինյուին 15 միլիոն եվրոյի դիմաց հրավիրելու մտադրության մասին, ընդ որում՝ մարզիչը տվել է իր համաձայնությունը: Շնորհակալություն, Ժոզե Մոուրինյու»:
Արքայական ակումբը 63-ամյա մասնագետի պայմանագրի խզման նպատակով լիսաբոնցիներին կվճարի 15 միլիոն եվրո հրաժարագին, իսկ ինքը՝ Մոուրինյուն, պորտուգալական թիմը գլխավորում էր 2025 թվականի սեպտեմբերից։
Ավելի վաղ մադրիդցիների վերընտրված նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել էր պորտուգալացու վերադարձը թիմ, ով «Ռեալը» գլխավորել է նաև 2010-2013 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Մոուրինյուի հեռանալուց հետո «Բենֆիկայի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Մարկու Սիլվան, ում հետ, ըստ ակումբի մամուլի ծառայության, ձեռք է բերվել երկու տարվա պայմանագրի համաձայնություն՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
48-ամյա մասնագետը 2021 թվականից գլխավորում էր լոնդոնյան «Ֆուլհեմը»՝ թիմին Չեմպիոնշիփից հասցնելով Պրեմիեր լիգա, իսկ հունիսի 2-ին հայտնի էր դարձել նրա՝ անգլիական ակումբից հեռանալու որոշման մասին՝ հայրենիք վերադառնալու և «Բենֆիկան» գլխավորելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին...
ՀՀ ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է ՀՀ Ծանրամարտի ֆեդե...
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղ...
Սարսափազու իրավիճակ Թուրքիա-Հայաստան խաղից առաջ. Չանչարևիչ
Հայաստանի ազգային հավաքականի սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերհիշել է Թուրքիա — Հայաստան արտագնա հանդիպմանն առ...