Պահանջարկ կա. Զախարովան` հայ-ռուսական հարաբերությունների մասին
Հայաստանի անդամակցությունը եվրասիական ինտեգրացիոն կառույցներին իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ, ուստի հայ ժողովրդի շրջանում Ռուսաստանի և այդ կառույցների հետ հարաբերությունների զարգացման ակնհայտ պահանջարկ կա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայ հասարակության մեջ ակնհայտ է ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների համաչափ զարգացման, Հայաստանի հետագա գտնվելու եվրասիական ինտեգրացիոն կառույցներում լայն պահանջարկը, որոնք բերում են իրական, շոշափելի օգուտներ, այլ ոչ թե սեփական անձը դատարկ խոստումներով կերակրելը», - ասել է Զախարովան:
Դիվանագետն ընդգծել է, որ հայ ժողովրդի, ինչպես և ռուս ժողովրդի կողմից երկկողմ կապերի աջակցությունը հիմնված է այն բանի իրական ընկալման վրա, թե ինչ են տալիս այդ կապերը։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս պահանջարկն ազնիվ է, այն հիմնված է ազնիվ ընկալման վրա, ոչ թե խոստումների, ոչ թե տեղեկատվության մանիպուլյացիայի վրա։ Այս ընտրությունը, այս աջակցությունը մարդիկ ցուցադրում են փոխգործակցությունից ստացված իրականում շոշափելի արդյունքների հիման վրա։ Նրանք տեսնում են, նրանք գնահատում են, նրանք աջակցում են», - հավելել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...