ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալ ընտրատեղամասում. բացակայել է քվեաթերթիկ
Կուսակցությունների «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել 12/13 ընտրատեղամասի առնչությամբ, որտեղ քվեարկության ընթացքում հայտնաբերվել է քվեաթերթիկի բացակայություն։ Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Այս պահին առկա է նման դիմում: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը 12/13 տեղամասի հետ կապված ներկայացրել է այդ դիմումը: Դա այն տեղամասն է, որտեղ քվեարկության ընթացքում՝ ժամը 6-ի սահմաններում, պարզվել է, որ քաղաքական ուժերից մեկի՝ 8 համարի քվեաթերթիկը անհասկանալի պատճառներով չի եղել: Դա պարզվել է ժամը 6-ին, երբ ընտրողն է պահանջել, և այդ պահին է դա եղել: Բոլոր գնահատականները տրվելու են առաջիկա օրերին, և բոլոր հարցերի պատասխանները արտացոլվելու են արդեն հունիսի 14-ի որոշման մեջ»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները:537 քվեարկելու իրավունք ունեցողներից մասնա...