Ուժգին տեղումներ, հոսանքի անջատումներ. ԱԻՆ-ը՝ իրավիճակի մասին
Երևանում և մի շարք մարզերում ուժգին տեղումներ են։
Auroranews.am-ը կապ հաստատեց ԱԻն-ի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։ Նա նշեց, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում վթարային անջատումներ են եղել։ Հայաստանի Էլեկտրացանցերից հայտնել են, որ աշխատում են էլեկտրականությունը վերականգնելու ուղղությամբ։ Շուտով կվերականգնվեն։
Հարցին՝ եղանակի կտրուկ վատթարացումից հետո ԱԻՆ-ը ահազանգեր ստացել է, թե ոչ, խոսնակը նշեց, որ այս պահին թարմացված տեղեկություն չկա։
Հիշեցնենք նաև եղանակային կանխատեսումը՝ առաջիկա օրերի համար։ Հանրապետության տարածքում մայիսի 23-ին ցերեկը, 24-25-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղումներ են սպասվում նաև գիշերային ժամերին։ Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նմանատիպ հոդվածներ
Զգուշացում․ Սկանդինավիայի շրջաններից ցուրտ հոսանք է ներխուժում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգույշացնում է՝ Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի...
ՀՐԱՏԱՊ. Ժամկետային զինծառայող է վիրավորվել
Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան...
ՊՆ-ն հայտարարություն տարածեց
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբ...
Որն է եղել Երևանում ճանապարհի փլուզման պատճառը․ քաղաքապետարանից հայտնում են
Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում այսօր տեղի է ուն...