Գագիկ Ծառուկյանի փեսուն զրկել են տնից և տնային կալանք տվել. «Հրապարակ»
Երեկ գրել էինք, որ Դատախազությունը Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի գործողություններ կատարելու համար։
Մայիսի 12-ին պետության սեփականություն էր գրանցվել Առինջում գտնվող, Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, բռնագանձված անշարժ գույքի շուրջ 91%-ը։ Քննությամբ պարզվել է, որ Գուլոյանը, իմանալով գույքի վրա դրված արգելանքի մասին, կազմակերպել է տան պատերի, սալիկների, դռների ապամոնտաժում։ Մի խոսքով, Գուլոյանը փորձել է բարեկարգել առանձնատունն ու ընկել իրավապահների ձեռքը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով`անցած գիշեր նախաքննական մարմինը նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը այսօր լուսադեմին՝ ժամը 5։00-ին մերժվել է։ Ըստ լուրերի համաձայն` դատարանը Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը` համակցված գրավով։
«Ստացվում է, որ Կարապետ Գուլոյանին և զրկեցին տնից, և տնային կալանք տվեցին»,- գրել է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
Փաշինյանի հայտարարությունը` ԱԺ-ից
Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնությո...