Հայտնի է քանի մարդ ՀՀ քաղաքացիություն չի ստացել
Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ տարվա ընթացքում եղել են դեպքեր, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմել են, բայց մերժվել են:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը պատասխանեց. «2025 թվականի ընթացքում մերժվել են 805 անձանց քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները»:
Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ 805-ի մեջ ԼՂ-ից բռնագաղթած քաղաքացիներ կա՞ն, որոնք դիմել են քաղաքացիության համար և չեն ստացել, քանի որ, ըստ պատգամավորի, ընդդիմությունը շահարկում է, թե քաղաքացիության համար դիմում են և մերժումներ են ստանում:
Խաչատուր Պողոսյանը պատասխանեց. «Մենք նման վիճակագրություն չենք վարում, բայց իմ ունեցած տեղեկության համաձայն՝ գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով՝ ամենակարճ ժամանակում է նայում: Իմ հիշողության մեջ չկա դեպք, որ նման դիտարկումներ լինեն»:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
«Ազատություն» հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հավաքի վերաբերյալ նոր տվյալներ են պարզվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերև...
Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հանրապետության օրվա առթիվ տոնական ուղերձում։«2026թ․ Հանրապետության այս օրը...