Կմնամ Երեւանում՝ քույրերիս եւ եղբայրներիս կողքին․ Մամիջանյանը ԱԺ պատվիրակության հետ չի մեկնի Բեռն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ չի մեկնի Բեռն՝ ԱԺ խորհրդարանական պատվիրակության կազմում։
Գրառումը՝ ստորև․
«Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով ներգրավվել էի Շվեյցարիայում մեր ազգային օրակարգի առաջխաղացման աշխատանքներում ու, տեղեկանալով, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության այց Բեռն՝ որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ցանկություն էի հայտնել ընդգրկվել պատվիրակության կազմում։
Հաշվի առնելով Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումները եւ համաժողովրդական շարժման վճռորոշ փուլը՝ կմնամ Երեւանում՝ քույրերիս եւ եղբայրներիս կողքին։
Միեւնույն ժամանակ կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին արտաքին ճակատում՝ այս անգամ հեռավար եղանակով»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանն արձագանքել է Ալիևի՝ ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու մասին հայտարարությանը
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի հարցին ի պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը արեց խոստացված կարևոր բացահայտումնը
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով նախորդ հարցուպատասխանի ընթացքու...
ԿԱՐԵւՈՐ․ ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են միջպետական սահմանին
Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադ...
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կ...