Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին

Այսօր առավոտյան ջրափրկարարները Սևանա լճի՝ Ծովինար գյուղի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա․ Ս․-ի դին (ծնված 1968 թ.)։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

 

Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են։

 

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

 

Որոնողական աշխատանքներին ներգրավված է թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք։ Տեղում իրականացվում է ցամաքային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ:


  •  

Քաղաքականություն