Ողբերգական դեպք` Կոտայքի մարզում. 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին
Մայիսի 21-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի հասցեով, որտեղ տան բակում՝ կեռասենու ծառից կախված՝ հայտնաբերել են երեխայի կախված դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խաչատուրյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը: Ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոսյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 11-ամյա տղայի դին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային ծառից կախված հայտնաբերել է նրա 18-ամյա քույրը, ով օգնության է կանչել հարևաններին, ապա իջեցրել են երեխային, բայց նա արդեն մահացած է եղել։
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ. Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել. Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայ...
Հայտնի է` բացի թոշակառուներից, ովքեր կօգտվեն անկանխիկ առևտրի 10% հետվճարից
2022-ի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենա...
BMW ավտոկոնցեռնը կդադարեցնի իր գործարանների աշխատանքը, եթե ՌԴ–ից գազի մատակարարումը դադարեցվի
Եթե ՌԴ–ից գազի մատակարարումը դադարեցվի, BMW ավտոկոնցեռնը կդադարեցնի իր գործարանների աշխատանքը։ Ինչպես հաղորդում է «ՌԲԿ»–...
«IPhone» վաճառողները՝ հանցագործների թիրախում. ոստիկանությունը զգուշացնում է
Ոստիկանությունում արձանագրվող դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ վերջերս արձանագրվում է խաբեությամբ գումար հափշտակ...