Ազովը դարձել է «համատեղ օգտագործման» ծով Ռուսաստանի և Դոնեցկի համար․ Ղրիմի փոխվարչապետ

 Ազովի ծովի կարգավիճակը փոխվել է, այժմ այն դարձել է, այսպես ասած, «համատեղ օգտագործման» ծով Ռուսաստանի և Դոնեցկի համար: Այս մասին ասել է Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը և հավելել, որ Խերսոնի շրջանի և Զապորոժյեի մի մասի ազատագրման արդյունքում ակնհայտորեն արգելափակվում է ելքը դեպի Ազովի ծով, փոխանցում է РИА Новости-ն։

 

 «Սա արդեն Դոնեցկի հետ մեր համատեղ օգտագործման ծովն է»,- ասել է Ղրիմի կառավարության փոխվարչապետը։

 

Նա նաև հավելել է՝ Ուկրաինայի ելքը դեպի Ազովի ծով ակնհայտորեն ագելափակվել է՝  Խերսոնի շրջանի և Զապորոժյեի մի մասի ազատագրման արդյունքում։

 

 

Քաղաքականություն