Ինքնավար Tesla մեքենաները կհայտնվեն արդեն մեկ տարի անց. Իլոն Մասկ

Ինքնավար ռեժիմով Tesla մեքենան, որը ղեկին վարորդի ներկայության կարիք չի ունենա, կհայտնվի արդեն մեկ տարի անց։ Այս մասին հայտարարել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը։
 

Ներկայում արտադրված Tesla մեքենաները հագեցած են ավտոպիլոտով, որը պահանջում է սրահում վարորդի առկայություն։ Համակարգը կարող է շտկել մեքենայի ընթացքը, արագացնել և արգելակել, սակայն վարորդը դեռ պետք է պատրաստ լինի վերահսկողության տակ վերցնելու համար:
 

Գործարարը վստահ է, որ Tesla-ի նոր ինքնակառավարվող ավտոմեքենայի մոդելը անվտանգ կլինի ինչպես ուղևորների, այնպես էլ ճանապարհներից օգտվողների համար։
 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Tesla-ն հայտարարել է Tesla Semi բեռնատարի նախնական պատվերների ընդունման մեկնարկի մասին։ Գնորդը պետք է ընկերությանը փոխանցի $20,000, սակայն առաքումների մեկնարկի հստակ ժամկետ դեռ չկա։ Ընկերությունն անհամբեր սպասում է 2023թ.-ին:

Քաղաքականություն

Պատահարներ