Փոխոստիկանապետը՝ Երևանում իրականացվող ցույցերի մասին
Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հերքել է ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները, թե Երևանը կաթվածահար է եղել ցույցերի հետևանքով։ Ֆիդանյանը նման հայտարարություն է արել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում։
«Բնականաբար, ո՛չ Երևանը, ո՛չ պետական որևէ կառույց կաթվածահար չէ։ Ոստիկանությունը շատ հստակ է կատարում իր գործառույթները, և ի պատիվ նրանց, պետք է ասեմ, որ մինչ այժմ իրավապահների գործողությունները հիմնականում եղել են օրենքի շրջանակներում»,- ասաց Ֆիդանյանը։
Նրա խոսքով` անհնազանդության ակցիաները շարունակվում են շուրջ 20 օր, սակայն մինչ այժմ ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառել։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանո...
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմ...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչ...
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում: Ինչպես հաղորդում...