«Դատապարտելի են ոստիկանության ծառայողների կողմից առանց հիմքի ուժ կիրառելու դեպքերը». Դանիել Իոաննիսյան
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Խիստ դատապարտելի են ոստիկանության ծառայողների կողմից առանց հիմքի ֆիզիկական ուժ կիրառելու ու բերման ենթարկելու հաճախակիացած դեպքերը:
Ոստիկանության ծառայողը պատժող չէ և անկախ քաղաքացու արարքի բնույթից չի կարող ուժ գործադրել չդիմադրող քաղաքացու նկատմամբ, իսկ դիմադրող քաղաքացու նկատմամբ կարող է կիրառել ուժ միայն համաչափության սահմաններում։
Անընդունելի է նաև մայթերին խաղաղ հավաքներ անող կամ պարզապես անցորդ քաղաքացիներին բերման ենթարկելը (կամ վարչական ձերբակալելը)։ Բերման ենթարկելու կամ վարչական ձերբակալության համար, ըստ էության, անհրաժեշտ է, որ տվյալ քաղաքացին բռնվի կա՛մ հանցանք, կա՛մ վարչական իրավախախտում կատարելիս։ Այդպիսի հիմքերից է ոստիկանի օրինական պահանջը չկատարելը, բայց դրա համար էլ պետք է հստակ արտահայտված օրինական պահանջ»։ |
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանո...
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմ...
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում: Ինչպես հաղորդում...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչ...