Ալիևը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի հանձնառությունն ու պատրաստակամությունը, փոխանցում են ադրբեջանական լրատվականները։
«Այսօր մենք քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջան կատարած Ձեր այցից հետո Դուք (Լիտվայի Նախագահը - Ի.Ֆ.) կայցելեք Հայաստան։ Այսպիսով, վստահ եմ, որ այցից հետո դուք ամբողջական կարծիք կկազմեք։ Մեր դիրքորոշումը շատ բաց է։ Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամանքի էջը»,- չորեքշաբթի օրը Բաքվում ասել է Ալիևը լիտվացի գործընկեր Գիտանաս Նաուսեդայի հետ բանակցություններում։
Հիշեցնենք՝ արդեն 1 տարի է, որ ադրբեջանական զորքերը ներուժել են ՀՀ սուվերեն տարածք ու չեն հեռանում՝ այս ֆոնին Ալիևը խոսում է թշնամանքի էջը շրջելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանո...
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմ...
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում: Ինչպես հաղորդում...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչ...