ԱՄՆ-ն հետախուզությանը արգելել Է Ուկրաինային փոխանցել ՌԴ մասին որոշ տեղեկություններ
Վաշինգտոնը միլիարդավոր դոլարների զենք է ուղարկում Ուկրաինա՝ հրապարակավ եւ մասնրամասն թվարկելով քանակությունը: Սակայն ԱՄՆ-ն շատ ավելի զգույշ է, երբ նկարագրում է մեկ այլ նշանակալի ներդրում Ուկրաինայի հաջողության մեջ՝ հետախուզական տվյալներ ռուսական զինված ուժերի մասին: Ինչպես փոխանցում է Readovka-ն՝ գրում է Washington Post-ը:
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաներն անանունության պայմանով հայտնել են, որ ռուսական զորքերի տեղակայման և տեղաշարժի մասին տեղեկատվությունը Ուկրաինա է հասնում իրական ժամանակում:
Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լարվածության աճից խուսափելու համար ԱՄՆ վարչակազմը մշակել է հետախուզական տեղեկատվության փոխանակման ուղեցույց, որը սահմանում է երկու ընդհանուր արգելք, որոնք ԱՄՆ-ը կարող է կիսել Ուկրաինայի հետ:
Նախ, ԱՄՆ-ը չի կարող մանրամասն տեղեկատվություն տրամադրել, որը կօգնի սպանել ռուսական հրամանատարության ներկայացուցիչներին: Այս կատեգորիայի մեջ են մտնում, մասնավորապես, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Երկրորդ կատեգորիան վերաբերում է ցանկացած տեղեկատվության, որը կօգնի Ուկրաինային հարձակվել ուկրաինական սահմաններից դուրս ռուսական թիրախների վրա, ասել են աղբյուրները։ Այս կանոնը մասամբ նպատակ ունի թույլ չտալ, որ Միացյալ Նահանգները դառնա հարձակումների կողմ, որոնք Ուկրաինան կարող է ձեռնարկել ռուսական հողի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմ...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչ...
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում: Ինչպես հաղորդում...