Բուլղարիան և Չեխիան ցանկանում են ազատվել ռուսական նավթի ներմուծման էմբարգոյից

Բուլղարիան և Չեխիան ցանկանում են ազատվել ռուսական նավթի ներմուծման էմբարգոյից, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ԵՄ անանուն պաշտոնյաներին: Այս մասին գրում է Vesti. ru-ն: 

 

Բուլղարիան և Չեխիան չեն կարողանա արագ փոխարինող գտնել ռուսական մատակարարումների համար։ Նախկինում Սլովակիան և Հունգարիան նույնպես խնդրել էին բացառություն անել էմբարգոյից։
 

ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է Ռուսաստանից նավթը 6-8 ամսում աստիճանաբար դուրս բերելու առաջարկներ, մինչդեռ Հունգարիային և Սլովակիային կտրվի ևս մի քանի ամիս։

Քաղաքականություն