Խոշոր ավտովթար Երևանում. 38-ամյա վարորդը մեքենայով բախվել է էլեկտրոնիկայի խանութի ճաղավանդակին

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00–ի սահմաններում  38-ամյա Կարեն Սինանյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի  Նորագավիթի «գաի պոստի» մոտ, «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , բախվել ճամփեզրին գտնվող էլեկտրատեխնիկայի խանութի ճաղավանդակին: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

 

Օպերատիվորեն  ժամանել է նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ չի տուժել: 

 


 

Քաղաքականություն