ԱՁ-ում բռնկված հրդեհի հետևանքով Grand Cherokee, Ford Transit, Gazel մակնիշի ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի

Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան փողոցի թիվ 7/9 հասցեի հարևանությամբ գտնվող ԱՁ-ին պատկանող տարածքում։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ մոխրակույտի են վերածվել Grand Cherokee, Ford Transit, Gazel մակնիշի ավտոմեքենաները և մասամբ ջերմահարվել է Renault մակնիշի ավտոմեքենան։ Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են կատարել։  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Քաղաքականություն