Պատահարներ
Արտակարգ դեպք․ «Արաքս-Երևան» գնացքի վագոնների վրա տարբեր պատկերներ են ներկել՝ կենդանիների և տառերի տեսքով
Unknown
Ապրիլի 23-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ արագ արձագանքման խմբի հերթապահ, Երևանի բնակիչ Ռուբեն Իսպիրյանը ահազանգել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և հայտնել, որ երկաթգծի «Արաքս» կայարանում անհայտ անձը կամ անձինք ներկել են գնացքի վագոնները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված կայարան է մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 22-ից մինչև ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում դեռևս չպարզված վայրում «Արաքս-Երևան» գնացքի վագոնների վրա տարբեր պատկերներ են եղել ներկված՝ կենդանիների և տառերի տեսքով: Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հանգամանքները պարզվում են:


Նմանատիպ հոդվածներ
ՊՆ–ում թանկ ու անորակ վրաններ են գնվել, մեղադրանք է առաջադրվել 5 անձի
Unknown
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ կադրեր՝ երեկ տեղի ունեցած ողբերգական վրաերթի դեպքից
Unknown
Անգլերենի դասաժամին է դեպքը եղել․ ԿԳՄՍ-ն՝ աշակերտին հարվածող ուսուցչի մասին
Unknown
Դանակով զինված 9-րդ դասարանի աղջիկը հարձակվել է Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր վրա․ Արամ Գևորգյան
Unknown