Դանակով զինված 9-րդ դասարանի աղջիկը հարձակվել է Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր վրա․ Արամ Գևորգյան
Դավիթ Առուշանյան ընտանիքի մտերիմ Արամ Գեւորգյանը ֆեյսբուքյան եթերում պատնել է, որ ինչ-որ աղջնակ հարձակվել է Արցախի հերոսի մոր՝ ոմն տիկին Լիդայի վրա:
«Ապրիլի 23-ի երեկոյան տիկին Լիդան տուն վերադառնալիս ինչ-որ լակոտ՝ 9-րդ դասարանի աղջիկ, դանակով սպառնացել է նրան: Տուն վերադառնալիս արդեն իրենց թաղերում դիմացից 2 հոգի են գնում, և այդ տարածքում կա շենք, որտեղ բնակվում են Արցախից տեղահանված մարդիկ: Տիկին Լիդան 3 մետր հեռավորությամբ է գնում և լսում է, որ նրանցից մեկը հայհոյախառն արտահայտություններով ասում է, որ ղարաբաղցիները եկել, լցվել են, պետք է հանել, ռադ անել:
Տիկին Լիդան նկատողություն է անում, ասում է՝ չի կարելի, լավ օրից չէ, որ այդ մարդիկ եկել են: Դրանից հետո աղջիկը հանում է բավական մեծ դանակ, սպիտակ պոչով ու հարձակվում տիկին Լիդայի վրա, թե՝ ա՛յ պառավ, դու ո՞վ ես, որ ինձ տենց բան ասես, դու գիտե՞ս, թե իմ հերն ով է, վիզդ կկտրեմ, գլուխդ կկտրեմ, տնեցիքիդ տեղը կիմանամ, կտոր-կտոր կանեմ: Տիկին Լիդան ասում է՝ պայուսակով պաշտպանվում եմ, որ դեմքս չվնասի»,-պատմել է Արամ Գևորգյանը և հավելել, որ դեպքը եղել է Նոր Նորքի 5-րդ զանգվածում, և որ դանակով հարձակվող աղջկա ընկերուհին նրան քաշում, տանում է։
Ըստ Արամ Գևորգյանի՝ դեպքից հետո տիկին Լիդան զանգում է ոստիկանություն, ոստիկաններին տանում տեղը ցույց է տալիս, իսկ ավելի ուշ պարզում, որ աղջիկները թիվ 166 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ են՝ Էլենը և Ջեմման:
Auroranews-ը ոստիկանությունից փորձում է ճշտել՝ ահազանգ ստացել են վերոնշյալ դեպքի առնչությամբ, թե ոչ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ–ում թանկ ու անորակ վրաններ են գնվել, մեղադրանք է առաջադրվել 5 անձի
2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 375-րդ հոդվածի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ կադրեր՝ երեկ տեղի ունեցած ողբերգական վրաերթի դեպքից
Վրաերթի ենթարկված կինը ետ է վազել։ Բացառիկ կադրեր ՃՈ֊ի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի վայրից: Հիշեցնենք՝ ավե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին
Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գր...
Անգլերենի դասաժամին է դեպքը եղել․ ԿԳՄՍ-ն՝ աշակերտին հարվածող ուսուցչի մասին
ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումները: Նախարարության հայտարարության մեջ մասնա...