Բերման են ենթարկել «Պռոշյանցի Մուլտոյին»․ ծեծի էր ենթարկել 20-ամյա տղային, տեսագրել ու հրապարակել․ Shamshyan

Երեկ՝ ապրիլի 23-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները բերման են ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Տիգրան Հովհաննիսյանին:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչը հայտնել է, որ նույն օրը, յութուբյան էջում նկատել է «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի պաշտոնական անվանումով բացված էջում «Հանրային ձայն» «Հրատապ առևանգում Վահե Ղազարյան, Պռոշյանցի Մուլտո» վերտառությամբ տեսանյութը, որտեղ Վ. Ղուկասյանը հայտնում է, որ Պռոշյանցի Մուլտո մականվամբ ինչ-որ մեկն՝ իր թայֆայով, առևանգել է մի քաղաքացու, ում նկատմամբ բռնություն են գործադրել, մասնավորապես՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, տվել հայհոյանքներ և այդ ամենը տեսանկարահանել ու հրապարակել է Tik-Tok սոցիալական կայքում:   

 

Տեսագրությունից երևում է, որ Տ. Հովհաննիսյանն իր տանը ծեծի է ենթարկում մի երիտասարդ տղայի, որն էլ ինչ-որ մեկ այլ անձի կողմից նկարահանվել է:   Արարատի մարզի ոստիկանները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ծեծի ենթարկված քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա տղա է: 

 

Լրատամիջոցը նշում է, որ Արարատի մարզի ոստիկաններն այնուհետև օպերատիվ տվյալներով պարզում են, թե որտեղ է գտնվում Պռոշյանցի Մուլտոն և նրան տաք հետքերով հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին