Թուրքիայի փոխարեն ինչո՞ւ եք խոսում, Թուրքիան ասում է՝ նախապայման չունեմ. Վիգեն Խաչատրյան
Մենք Թուրքիայի հետ երկխոսության գնալու ենք առանց նախապայմանների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Հարցին՝ եթե Թուրքիայի հետ շփումը առանց նախապայմանների է, ինչո՞ւ Թուրքիան միակողմանի չի բացում սահմանը ՀՀ-ի հետ, Խաչատրյանը ասաց․ «Թուրքիան պատրաստակամություն է հայտնում շարունակել ներկայացուցիչների հանդիպումը, երբ նրանք կգան համաձայնության, կզեկուցեն իրենց ղեկավարությանը և կորոշեն սկսել բանակցությունները, այդ ժամանակ կքննարկվի դիվանագիտական կապերի հաստատումը, սահմանների բացումը, առայժմ նախապատրաստական աշխատանքներ են գնում»։
Դիտարկմանը, թե Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում, Խաչատրյանը ասաց․
«Ո՞ւմ, Ձե՞զ, հիմա դուք Թուրքիայի փոխարեն ինչո՞ւ եք խոսում, Թուրքիան ասում է՝ ես նախապայմաններ չունեմ։ ՀՀ-ի հետ իր հարաբերությունները կարգավորելիս Թուրքիան հայտարարել է, որ հաշվի է նստելու Ադրբեջանի կարծիքի հետ, դա իր խնդիրն է, ում հետ ուզում է, թող հաշվի նստի, երբ կլինի նախապայման, կդադարեցվեն շփումները։ Եթե սահմանները բացվեն, հարաբերությունները հաստատվեն, դա դեռ չի նշանակում, որ մենք հրաժարվելու ենք Ցեղասպանությունից»։
Խաչատրյնաը անդրադարձավ օրեր առաջ ԱԺ-ում Ադրբեջանի կազմում Արցախի լինելության վերաբերյալ իր ելույթին։
«Երբ ես ասում էի, որ սխալ էր առաջ քաշել «Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս» տեսակետը, դա չէր նշանակում, որ այդ հարցը չպետք է առաջ քաշվեր, պետք էր սկսել անվտանգությունից, որից կբխի կարգավիճակը»,- ասաց նա։
Նա նշեց՝ ակնկալում են, որ ՀՀ-ն իր բոլոր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ կունենա. «Բոլոր կնճռոտ հարցերը կլուծվեն երկխոսության միջոցով, այդ ընթացքում պետք է խուսափենք խոչընդոտների առաջացումից»։
Խաչատրյանը զգացմունքային որակեց օրեր առաջ Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարությունը, նշելով՝ Արցախի ԱԺ-ն շտապել է նման հայտարարություն անելիս։
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել...
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավոր...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...