
ՌԴ ՊՆ-ն նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայի ազգային գվարդիայի կորուստների վերաբերյալ

ՌԴ պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքներում նոր տվյալներ է հրապարակել ՌԴ ԶՈւ հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի ազգային գվարդիայի կորուստների վերաբերյալ։
«Այսօր մենք տեղեկատվություն ենք հրապարակում 2022 թվականի մարտի 29-ի դրությամբ ԱԱԾ չորրորդ օպերատիվ բրիգադի (զորամաս 3018) զինծառայողների շրջանում զգալի կորուստների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարության տվյալներով՝ տվյալները բխում են իրական ուկրաինական փաստաթղթերից։
Երկուշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է հրապարակել մահացած ուկրաինացի զինծառայողների անձնական տվյալներով ցուցակները։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ ունի տվյալներ մեծ թվով ուկրաինացի վիրավորների և անհայտ կորածների մասին, ինչպես նաև տեղեկություններ ուկրաինական բանակի, Ազգային գվարդիայի և ժամանած օտարերկրյա վարձկանների իրական կորուստների մասին։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ ուկրաինական զորքերի և վարձկանների անդառնալի կորուստները կազմում են 23367 մարդ։