Ինչու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը բղավել Բայդենի խորհրդականի վրա․ «Վզգլյադ»
«ԱՄՆ-արաբական հարաբերությունները սրվել են մի շարք առանցքային հարցերի շուրջ Ջո Բայդենի դիրքորոշման պատճառով: Իսկ եթե Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի Վաշինգտոնի պարտությամբ, ապա սաուդցիների և ամերիկացիների միջև դիվանագիտական հարաբերությունները կարող են զրոյացվել»,- «ՎԶԳԼՅԱԴ» թերթին ասել է քաղաքական վերլուծաբան Մալեք Դուդակովը։
Ըստ Vz.ru-ի՝ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը բղավել էր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի վրա և հրաժարվել էր ավելացնել նավթի արդյունահանումը։
«Կա մի քանի պատճառ, թե ինչու են վնասվել հարաբերությունները: Նախ, Ջո Բայդենը Եմենի հակամարտության հարցում շատ ավելի կոշտ էր, քան Դոնալդ Թրամփն իր ժամանակներում։ Երկրորդ՝ Բայդենը քննադատել է լրագրող Խաշոգջիի սպանությունը, ինչը կրկին Թրամփն իրեն թույլ չի տվել։ Եվ երրորդ՝ Բայդենը գաղտնազերծեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների մասին փաստաթղթերը, ըստ որոնց՝ դրանցում ներգրավված է եղել Սաուդյան Արաբիան։ Բայց Աֆղանստանի ճգնաժամը սաուդցիների համբերության վերջին կաթիլն էր», - ասում է ամերիկացի քաղաքագետ Մալեք Դուդակովը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Իրանը և Հայաստանը հանդիսանում են Ադրբեջանի տարածքի մաս․ Ադրբեջանից հնչած խելացնոր հայտարարությունն ու Փույա Հոսսեինի պատասխանը
«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակաիրանա...