ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ԿԲ-ի նախագահի առաջին տեղակալի և ևս 28 անձանց նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի բանկի նախագահի առաջին տեղակալ Քսենիա Յուդաևային, Կենտրոնական բանկի փոխնախագահ Միխայիլ Ալեքսեևին և ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Կոլիչևին։ Նրանցից բացի սև ցուցակում են հայտնվել ևս 27 անձ և 40 իրավաբանական անձ, այդ թվում՝ Транскапиталбанк-ը և Инвестторгбанк-ը, գրում է Kommersant-ը:
 

Պատժամիջոցների տակ են հայտնվել «Открытие» խորհրդի նախագահ Միխայիլ Զադորնովը և բանկի մի շարք այլ թոփ-մենեջերներ։ Քսենիա Յուդաևան, Միխայիլ Ալեքսեևը և Վլադիմիր Կոլիչևը ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ներառված են որպես «Открытие»-ի հետ կապված անձինք: Նրանք եղել են բանկի վերահսկիչ խորհրդի անդամներ, սակայն այժմ բանկը չի բացահայտում, թե ովքեր են դրանում:
 

Ֆինանսների նախարարությունը պահանջել է մինչև մայիսի 20-ը դադարեցնել բոլոր ֆինանսական գործարքները Транскапиталбанк-ի հետ։ Արգելվում են նաև բանկին պատկանող ընկերությունների հետ գործարքները։ Բացառություն է արվում միայն դեպի Աֆղանստան և Աֆղանստանից եկող գործարքների համար՝ «մարդասիրական ճգնաժամի կարգավորմանն ուղղված» ջանքերին աջակցելու համար։ Այս դեպքում արգելքը կգործի հոկտեմբերի 20-ից։