Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին կոչ են արել պատրաստ լինել չվերթների չեղարկմանը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Մերձավոր Արևելքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել պատրաստ լինել չվերթների հնարավոր չեղարկմանը և օդային տարածքի փակմանը։
Համապատասխան նախազգուշացումը հրապարակվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի շարունակվող հարվածների և Թեհրանի պատասխան գործողությունների ֆոնին։ Բացի այդ, ըստ The Washington Post-ի՝ ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների՝ մեծացնելով տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը։
«Մերձավոր Արևելքում ներկայում գտնվող ամերիկացիները պետք է զգուշություն և առավելագույն զգոնություն ցուցաբերեն, ինչպես նաև պատրաստ լինեն չվերթների հնարավոր չեղարկմանը, օդային տարածքի պարբերական փակմանը և ուղևորությունների հավանական խափանումներին»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Մերձավոր Արևելք մեկնել պատրաստվող ԱՄՆ քաղաքացիներին Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել վերանայել տարածաշրջան և դրա տարածքով տարանցիկ ուղևորությունների ծրագրերը։
Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը ստորագրել էին հուշագիր, որը նախատեսում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտը։ Սակայն հուլիսի 8-ից ամերիկյան զինված ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դրանք իրականացվել են ի պատասխան Օրմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Իրանի զինված ուժերն ի պատասխան հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Թեհրանը նաև Վաշինգտոնին մեղադրել է ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել է, որ հրադադարն այլևս չի գործում։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...