Քաղաքականություն
Գլոբալ առումով «Առինջ մոլ»-ի գործունեությունը կասեցված չէ. Իվետա Տոնոյան
Նախօրեին քննչական գործողություններ են կատարվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում, կապարակնքվել է 10-15 տաղավար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Ըստ քննչականի՝ տեղում ներկայացրած պարզաբանման, դրանք գործել են բարձր լարում ունեցող հոսանքալարերի ներքո:
Գլոբալ առումով «Առինջ մոլ»-ի գործունեությունը կասեցված չէ, որովհետև այնտեղ հարյուրավոր տաղավարներ են գործում և այս պահին բնականոն գործունեությունը շարունակվում է»,- նշել է նա:
Տեղեկացնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել՝ հարկային մարմինները ստուգումներ են կատարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: