ԻՀՊԿ-ից գաղտնի կապ էին պահում ինձ հետ. Ռեզա Փեհլևի
ԻՀՊԿ-ում կային զինվորականներ, որոնք գաղտնի կապ էին պահում ինձ հետ: Ռեզա Փեհլևին բացահայտել է Թեհրանի էլիտայի հետ գաղտնի շփումները
Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փեհլևին, հայտարարել է իրանական ուժային կառույցների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչներից ստացվող ծածուկ ազդանշանների մասին։ Նրա խոսքով՝ Թեհրանի ուժային հենարանի ներսում ավելանում է նրանց թիվը, ովքեր իշխող վարչակարգից հեռանալու ճանապարհներ են փնտրում։
Reuters-ին տված հարցազրույցում Փեհլևին պատմել է, որ սոցիալական ցանցերում կանոնավոր կերպով ուղղակի դիմումներ է ստանում գործող ուժայիններից։ «Ինձ գրում են․ «Ես բասիջի եմ Մաշհադից» կամ «Ես ծառայում եմ ԻՀՊԿ-ում այսինչ երկրում»։ Նրանք ասում են․ «Մենք ատում ենք այս վարչակարգը։ Մենք նրանց հետ չենք։ Մենք առանձնանալու հնարավորություն ենք փնտրում»»,- պատմել է նա։
Փեհլևին ընդգծել է, որ ուղղակի բանակցություններ չի վարում Կորպուսի բարձրագույն հրամանատարության հետ, սակայն հաստատել է տեղերում գաղտնի շփումների առկայությունը։ Նրա պնդմամբ՝ «Սեպահի» (ԻՀՊԿ) ներկայացուցիչները և բանակային զինվորականներն իրենք են կապ հաստատել իր հետ, ինչը կարող է վկայել Իրանի անվտանգության առանցքային կառույցների ներսում թաքնված պառակտման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...