Թուրքիան հայտարարել է Ս-400 համակարգերի վաճառքի շուրջ բանակցությունների շարունակման մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարան շարունակում է բանակցություններ վարել երրորդ երկրների հետ Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր վերավաճառքի շուրջ։ Այս մասին գրում է Türkiye թերթը։
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ռազմական և քաղաքական ոլորտներում շարունակվող գործընթացի շրջանակում, որը դրական զարգացում է ապրում, կողմերը փորձում են փոխըմբռնման և համագործակցության միջոցով լուծումներ գտնել անցյալի խնդիրների համար, որոնք առնչվում են նաև երրորդ երկրներին։
Միաժամանակ Գյուլերն ընդգծել է, որ Թուրքիայի ազգային պաշտպանության ծրագրերը մշակվում են՝ հաշվի առնելով ներկա և ապագա սպառնալիքների վերլուծությունը։
2017 թվականին Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել էին 2,5 միլիարդ դոլարի պայմանագիր, որով Անկարան ձեռք բերեց Ս-400 զենիթահրթիռային համակարգերի չորս դիվիզիոն։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից և փոխարենը գնել ամերիկյան Patriot-ները, սակայն Թուրքիան մերժեց այդ առաջարկը։ Ի պատասխան՝ Վաշինգտոնը Թուրքիային դուրս թողեց F-35 կործանիչների ծրագրից։
Ավելի ուշ Անկարան հայտնել էր, որ պատրաստ է չօգտագործել Ս-400-ները՝ F-35-ների մատակարարումները վերականգնելու դիմաց։ 2025 թվականի հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կչեղարկի Թուրքիայի նկատմամբ կիրառված CAATSA-ի շրջանակում սահմանված պատժամիջոցները, իսկ ավելի ուշ նշել էր, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներ։
Թուրքական Hürriyet պարբերականի տվյալներով՝ Անկարան որոշել է ռուսական Ս-400-ները վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին։ Հավանական գնորդների թվում նշվում են ԱՄԷ-ն և Կատարը։
Միաժամանակ Bloomberg-ը հայտնել էր, որ Թուրքիան դիմել է Ռուսաստանին՝ երրորդ երկրին Ս-400-ների վերավաճառքի թույլտվություն ստանալու համար՝ նպատակ ունենալով ազատվել ամերիկյան պատժամիջոցներից և վերադառնալ F-35 ծրագրին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Մոսկվան և Անկարան շարունակում են կապ պահպանել այս հարցի շուրջ՝ ընդգծելով, որ թեման չափազանց զգայուն է։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը ն...
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Ադրբեջանում անցկացվել է «Միասնության ուժ - 2026» համատեղ զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Համաժողովին մասնակց...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Բելգորոդի Շեբեկինոյում ԱԹՍ-ի հարվածից զոհվել է 5, վիրավորվել՝ 23 մարդ
Հուլիսի 20-ին Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում №109 երթուղու («Բելգորոդ–Շեբեկինո») ուղևորատար ավտոբուսը ենթարկվել է անօ...