Մխիթարյանը չի մտածում կարիերան ավարտելու մասին
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ նոր մրցաշրջանում մտադիր է բարելավել իր խաղը և ավելի մեծ ներդրում ունենալ թիմի հաջողություններում։ Այս մասին նա ասել է La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։
39-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ թեև տարիքն արդեն իրեն զգացնել է տալիս, նա շարունակում է լիովին պատրաստ զգալ իրեն և պատրաստ է առավելագույնը տալ «Ինտերին»։
«Հույս ունեմ անհատական առումով ավելի լավ մրցաշրջան անցկացնել, քան նախորդն էր։ Ես այստեղ եմ՝ թիմակիցներիս օգնելու համար, և կանեմ ամեն ինչ, որպեսզի դառնամ իմ լավագույն տարբերակը»,- նշել է Մխիթարյանը։
Հայ կիսապաշտպանը նաև խոսել է թիմի առաջիկա մրցաշրջանի նպատակների մասին՝ ընդգծելով, որ «Ինտերը» կրկին պայքարելու է բոլոր գլխավոր մրցաշարերում հաղթանակի համար։
«Մեր հավակնությունները մեծ են։ Ցանկանում ենք կրկին նվաճել Իտալիայի առաջնության չեմպիոնի կոչումը, Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև հնարավորինս հեռուն գնալ Չեմպիոնների լիգայում։ Դրանք բարդ, բայց լիովին իրատեսական նպատակներ են»,- ասել է նա։
Մխիթարյանը նաև անդրադարձել է ակումբի հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու որոշմանը՝ նշելով, որ դեռ շատ բան ունի տալու «Ինտերին»։
«Սա ամենևին չի նշանակում, որ կարիերաս կավարտեմ 2027 թվականին։ Այժմ ամբողջ ուշադրությունս այս մրցաշրջանի վրա է, իսկ ապագայի մասին կմտածեմ ավելի ուշ»,- նշել է փորձառու ֆուտբոլիստը։
Նա վստահություն է հայտնել նաև թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի նկատմամբ՝ ընդգծելով, որ ֆուտբոլիստներն ամբողջությամբ աջակցում են նրան և միասին ձգտելու են հասնել բարձր նպատակների։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը Ա սերիայում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Ինտերը» նվաճել է Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսն ու երկրի գավաթը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգումը․ Հայաստանի դիրքը փոխվել է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյո...
Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը վերադարձել է հայրենիք՝ հերոսական ընդունելության արժանանալով
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը երկուշաբթի վերադարձել է հայրենիք՝ ԱՄՆ-ում կայացած 2026 թվականի աշխարհի առաջնությու...