Հնդկաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Վլադիմիր Լադանովին՝ կապված MV Golden Leo առևտրային նավում գտնվող Հնդկաստանի չորս քաղաքացիների զոհվելու հետ, որը հուլիսի 19-ին Ռուսաստանի կողմից հարձակման էր ենթարկվել Սև ծովի ավազանում՝ Օդեսայի մոտակայքում: Այս մասին երեքշաբթի՝ հուլիսի 21-ին, միմյանցից անկախ հայտնել են Reuters գործակալությունը և The Times of India առցանց պարբերականը:
Նշված հանգամանքներում Հնդկաստանի չորս քաղաքացիների զոհվելու փաստը հաստատել է այդ երկրի կառավարությունը: Եվս մեկ հնդիկ հարձակումից հետո գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նավում ընդհանուր առմամբ եղել է անձնակազմի 17 անդամ, որոնցից հինգը՝ Հնդկաստանի քաղաքացիներ:
Լադանովին առաջարկվել է ռուսական կողմին փոխանցել Հնդկաստանի վճռական բողոքը: Նրան նաև հայտարարել են, որ առևտրային նավերին հարվածներ հասցնելը և դրա հետ կապված խաղաղ քաղաքացիների զոհվելն անընդունելի են: «Նման հարձակումները խաթարում են միջազգային ծովային նավագնացության անվտանգությունը, ապահովությունն ու կայունությունը», - ասված է Նյու Դելիի հայտարարության մեջ:
The Times of India-ի տեղեկություններով՝ Օդեսայի մոտ զոհված հնդիկներից մեկը՝ Ահիլ Ջոյան Վելարիկունդուն, 26 տարեկան էր, նա բնակվում էր Հնդկաստանի հարավ-արևմուտքում գտնվող Կերալա նահանգում: Վերջերս Վելարիկունդուն արձակուրդի էր եկել տուն՝ նշանադրության նպատակով: Տղամարդու ընտանիքին նրա զոհվելու մասին տեղեկացրել են հուլիսի 20-ին՝ ծովային առևտրային փոխադրումներ իրականացնող ընկերության էլեկտրոնային նամակով:
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...