Ալիևի այցը Բեռլին․ ԵՄ-ի դիրքորոշումը կարող է փոխվել
Մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Գերմանիա, որի գլխավոր թեմաներն են էներգետիկ համագործակցության ընդլայնումը, ադրբեջանական գազի մատակարարումները, ներդրումային ծրագրերը և տրանսպորտային միջանցքների զարգացումը, գրում է «Մինվալ»-ը։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ այցը կարող է ազդեցություն ունենալ նաև Եվրամիության հետագա քաղաքականության վրա Հարավային Կովկասի նկատմամբ։ Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և էներգետիկ ճգնաժամի ֆոնին Եվրոպան ավելի մեծ ուշադրություն է դարձնում հուսալի գործընկերներին, իսկ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես կարևոր էներգետիկ մատակարար։
2026 թվականի հունվարից SOCAR-ը սկսել է բնական գազի ուղղակի մատակարարումները Գերմանիա՝ Հարավային գազային միջանցքով, ինչը Բեռլինին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները։
Կողմերը նախատեսում են խորացնել համագործակցությունը նաև արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, ներդրումների և Միջին միջանցքի զարգացման ուղղություններով, որի շրջանակում Ադրբեջանը դիտարկվում է որպես Եվրոպան և Ասիան կապող կարևոր լոգիստիկ հանգույց։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Արզաքանցյանի հայտարարության մասին
Գործարար Տիգրան Արզաքանցյանը խոսել է տարիներ առաջ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների և այ...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...