Նոր մանրամասներ՝ Էրդողանի դեմ 2016-ի մահափորձի ծրագրի վերաբերյալ
Թուրքիայի ԶՈւ պաշտոնաթող բրիգադային գեներալ Իբրահիմ Բյույուքբաշի պնդմամբ՝ 2016 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ էր ծրագրվում Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի՝ 1981 թվականի սպանության օրինակով։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Գեներալը նշել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ Թուրքիայի ղեկավարը պետք է ներկա գտնվեր զինվորական վարժանքների, սակայն միջոցառումը չեղարկվել էր կասկածելի շարժ նկատելուց հետո։ Բյույուքբաշի փոխանցմամբ՝ ավելի ուշ պարզվել է, որ Էրդողանի դեմ մահափորձը ծրագրվել էր 1981-ին Կահիրեում զինվորական շքերթի ընթացքում Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանության նմանությամբ։
«Մինչև հեղաշրջման փորձը նախագահ Էրդողանի դեմ մի քանի մահափորձ էր նախապատրաստվում»,- Yeni Akit թերթին հայտնել է Բյույուքբաշը։
Պաշտոնաթող զինվորականի տվյալներով՝ հեղաշրջման փորձից երեք ամիս առաջ Թուրքիայում արգելված FETÖ կազմակերպության հետևորդները, որին Անկարան պատասխանատու է համարում խռովության կազմակերպման համար, նպատակադրվել էին առևանգել երկրի ղեկավարին Մարմարիսում, տեղափոխել «Դալաման» օդանավակայան, նստեցնել արտասահմանյան ավիաընկերության օդանավ և այնտեղ սպանել։
Բյույուքբաշը պնդում է, որ գործի նյութերում շրջանառվում է շվեյցարական Albinati Aeronautics ընկերության ինքնաթիռը, որը շտապ թռիչքի թույլտվություն էր հայցել Էրդողանի՝ «Դալաման» հասնելուց քիչ առաջ և չեղարկել չվերթը նախագահի՝ օդանավակայանից հեռանալուց անմիջապես հետո։ Գեներալը նաև հավելել է, որ քննվող գործում առկա են տվյալներ այդ ինքնաթիռի արտասահմանցի ուղևորների վերաբերյալ, ովքեր հետագայում լքել են Թուրքիան։
Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել գեներալի արած հայտարարությունները։
2016 թվականի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջման փորձ, որի պատճառով զոհվեց ավելի քան 250 մարդ։ Խռովության գիշերը Էրդողանը գտնվում էր Մարմարիսում և հեռացել էր հյուրանոցից զինվորականների խմբի ժամանումից քիչ առաջ, որոնք հետագայում դատապարտվեցին նրան սպանելու փորձի համար։ Խռովության ճնշումից հետո Թուրքիայում լայնածավալ քննություն և դատական գործընթացներ են իրականացվել դավադրության ենթադրյալ մասնակիցների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...