Երկրաշարժ՝ Բավրայի մոտ. Շիրակի մարզի մի շարք գյուղերում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ
Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 04:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք, Թավշուտ, Մեծավան, Սառչապետ գյուղերում` 4-5 բալ և Տաշիր քաղաքում 4 բալ ուժգնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում ադրբեջանական կողմից հերթական խախտման մասին
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում ադրբեջանական կողմից հերթական խախտման մասին: «Յարիմջա (Խմբ.՝ Հացավան, Մարտակերտի շրջան) բնակավ...
Փառուխում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
Փառուխ գյուղում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու հետևանքով չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հա...
Մարտերը Շուշի-Լիսագոր ճանապարհին․ 24 հոգանոց դասակից 10-ը զոհվել է. Hetq. am
Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շուշիի մատույցներում հայկական ուժերին օգնության մեկնող՝ «Շուշիի արագ արձագանքման» անվանու...
Նոր մանրամասներ` Երևանում հայտաբերված ռուս փաստաբանի մահվան դեպքից
Երևանում մահացած են գտել Եկատերինբուրգից փաստաբան Վիկտորիա Պոպովային։ Նրա դին հայտնաբերվել է Երևանում վարձակալած բնակարա...