Պարեկները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը
Երեկ՝ ապրիլի 16-ին, արատակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկայն ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Կարեն Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Ավետիսյանը Կիևյան կամրջի մոտ ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ մի աղջիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է կամրջից ցած նետվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավագ և կրտսեր պարեկները այդ մասին տեղակացնում են գումարտակի հրամանատար Արամ Դադոյանին, վերջինս էլ հրահանգում է, որպեսզի պարեկները սահմանազատեն տարածքը և փորձեն այդ աղջկա հետ բանակցություններ վարել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին՝ մինչև կժամանեն ոստիկանության Մաշտոի և Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբերը, քանի որ տեղում դեռ պարզ չէր, թե վարչական որ տարածքի հատվածից է երիտասարդ աղջիկը փորձում դիմել այդ քայլին: Մինչ կժամանեին ոստիկանները ՝ ավագ և կրտսեր պարեկները 2 քաղաքացու հետ կարողացել են բանակցությունների արդյունքում կանխել ինքնասպանության փորձը, որից հետո աղջկան դուրս են բերել կամրջի վտանգավոր հատվածից և հետո նրան ուղեկցել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կայքի տեղեկություններով՝ արդեն ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է, որ նա Երևանի բնակիչ Լուսինե Պ.-ն է, ով հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով ցանկացել է կամրջից նետվելու միջոցով ինքնասպանություն գործել:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ե...
Սպանություն է կանխվել․ պետք է սպանվեր «Կաբել» մականվամբ քրեական հեղինակությունը. հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց
Երեկ՝ ապրիլի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծա...
Մխիթար Գալեյանի մայրն ահազանգել է Եռաբլուրից կատարված գողության մասին
44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Եռաբլուրից կ...
Երևանում կոտրել են հայտնի հագուստի սրահի ապակին և այնտեղից հափշտակել մի քանի միլիոն դրամի հագուստ
Երեկ՝ ապրիլի 16-ին, Երևանում թալանել են հայտնի խանութներից մեկը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01:25-ի ս...