Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում, Մաստարա գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 2-ը՝ Թալինի բժշկական կենտրոն, 3-ն էլ՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու Թալինի հրշեջ-փրկարարները: Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
[9872b2186efa071e1e12952e8ef066e8.jpg]
[1d54b1e7bb20a53f4ab74136ca6f8ae1.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սպանություն է կանխվել․ պետք է սպանվեր «Կաբել» մականվամբ քրեական հեղինակությունը. հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց
Երեկ՝ ապրիլի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծա...
Մխիթար Գալեյանի մայրն ահազանգել է Եռաբլուրից կատարված գողության մասին
44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Եռաբլուրից կ...
Երևանում կոտրել են հայտնի հագուստի սրահի ապակին և այնտեղից հափշտակել մի քանի միլիոն դրամի հագուստ
Երեկ՝ ապրիլի 16-ին, Երևանում թալանել են հայտնի խանութներից մեկը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01:25-ի ս...
Վիճաբանություն է տեղի ունեցել քոլեջի ուսանողի և վարժարանի աշակերտի միջև. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար
Ոստիկանության Ստեփանավանի բաժնից նախապատրաստված նյութեր են փոխանցվել Լոռու մարզի դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու...