Երևանում կոտրել են հայտնի հագուստի սրահի ապակին և այնտեղից հափշտակել մի քանի միլիոն դրամի հագուստ
Երեկ՝ ապրիլի 16-ին, Երևանում թալանել են հայտնի խանութներից մեկը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ծառայություն կատարելու ընթացքում նկատել են, որ Նալբանդյան փողոց 96 հասցեում գործող «Վենետո» հագուստի խանութի ապակիները կոտրված են:
Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 01:00-ի սահմաններում կոտրել են նշված խանութի ապակիները, մտել ներս և այնտեցից հափշտակել մի քանի միլիոն դրամի հագուստ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ե...
Սպանություն է կանխվել․ պետք է սպանվեր «Կաբել» մականվամբ քրեական հեղինակությունը. հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց
Երեկ՝ ապրիլի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծա...
Մխիթար Գալեյանի մայրն ահազանգել է Եռաբլուրից կատարված գողության մասին
44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Եռաբլուրից կ...
Վիճաբանություն է տեղի ունեցել քոլեջի ուսանողի և վարժարանի աշակերտի միջև. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար
Ոստիկանության Ստեփանավանի բաժնից նախապատրաստված նյութեր են փոխանցվել Լոռու մարզի դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու...