Աջափնյակի ղեկավարի նշանակումը ՔՊ-ում միանշանակ չի ընդունվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում Կամսար Բաբինյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել ՔՊ-ում։ Մեր աղբյուրները տարօրինակ են համարում, որ այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը նախկինների դեմ արշավին նոր թափ է հաղորդել, թաղապետ է նշանակվում նախկինների ներկայացուցիչներից մեկը։ Վերջինս քաղաքապետարանի հնաբնակներից է, մինչ թաղապետ նշանակվելը Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում։ Այս պաշտոնին նշանակվել է 2012 թվականին։ Բացի դա, Գալուստ Գրիգորիչի որդու՝ Արման Սահակյանի ընկերներից է։
ՔՊ-ում կարծում են, որ այս նշանակումը դավաճանություն է հեղափոխությանը՝ մոռանալով, որ Կամսար Բաբինյանը ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին նախկինն է, որ այս իշխանության կողմից պաշտոնի է նշանակվում։ Ի դեպ, խոսվում էր, որ սույն պաշտոնում պետք է նշանակվի պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը մինչեւ վերջերս Աջափնյակի փոխթաղապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն Հրաչյա Սարգսյանի, ավելի ճիշտ` Տիգրան Ավինյանի որոշմամբ ազատվեց աշխատանքից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ի...