ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք մատաղացու գառ չենք, մենք ախոռ չենք, մենք երկիր ենք. Փաշինյանը բորբոքվեց
Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը չի որոշել՝ լինի՞ պատերազմ, թե՞ չլինի։
«Մենք չենք որոշել պատերազմ լինի, թե չլինի։ Մենք չենք որոշել ոչ մի բան։ Ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ, որ ոչ՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է։ Եվ մենք պետք է որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք։ Մենք ախոռ չենք, մենք երկիր ենք։ Մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց և ինչքան մեզ մորթեն և ոնց և ինչքան մեզ ներեն։ Մենք պետություն ենք, մենք ազգ ենք։ Մենք ինքնիշխան ենք։ Այո, մենք հպարտ ենք, այո մենք արնածոր ենք, բայց ունենք ինքնասիրություն։ Եվ մենք թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզնից՝ մանիպուլացնելով, մեզ հայրենասիրության մոդելներ հրամցնելով»,- Ազգային ժողովի եզրափակիչ ելույթում ասաց Փաշինյանը։
Վարչապետը ընդգծեց՝ թույլ չի տալու, որ մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է մնա ու կարգավիճակ ունենա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6 փաստաթուղթ է ստորագրվել Ռուսաստանի և Հայաստանի միջև
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Պուտինին ասաց` որն է գլխավոր հարցը
Այս այցը ունի ոչ միայն պրակտիկ, այլև խորհրդանշական նշանակություն, որովհետեւ նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ...