ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ստամբուլում հայկական դպրոցի դռան վրա սվաստիկա են նկարել
Ստամբուլի Շիշլի թաղամասում գործող հայկական դպրոցի դռան վրա անհայտ անձինք սվաստիկա (շատերն այսօր սվաստիկան ընդունում են որպես չարի խորհրդանիշ, այն կապելով ֆաշիզմի, ազգայնամոլության հետ ) են նկարել։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայում գործող հայկական «Ակոս» պարբերականի թղթակից, գիտնական Օհաննես Քըլըչդաղը։
[4a1d6d8ad562f3a94ccad427c23eb9a4.jpg]
Քըլըչդաղը նաև բողոքում է՝ Թուրքիայի կրթական համակարգում չեն սովորեցնում այդ սիմվոլի նշանակությունը, լրջությունը, դրա պատմությունը․
«Ասենք Հայոց ցեղասպանությունը «զգայուն» թեմա է, բայց նույնիսկ Հոլոքոստի պատմությունը պատշաճ չի դասավանդվում»,- գրել է նա։
Նշենք, որ այս նույն դպրոցը հակահայկական հարձակման էր ենթարկվել 2016թ.։ Այն ժամանակ դպրոցի պատերին թուրքերեն գրել էին «Պատահական մի գիշեր Ղարաբաղում կլինենք»։ Սա ծագում է «Պատահական մի գիշեր կարող ենք գալ» արտահայտությունից, որը ենթադրում է սպառնալիք։ Այն օգտագործվում է թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնամոլական կազմակերպության կողմից՝ որպես հարձակման «նախազգուշացում»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոյուղաջրերն ամենուր են․ մարդիկ անգամ չեն կարողանում տան աղբը հասցնեն աղբամանները․ ահազանգ
Արդեն 1 ամիս է, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի մի քանի շենքերի բնակիչներ ապրում են հակասանիտարական պայմաններում: Այսօր՝ ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Բացառիկ դեպք Շիրակի մարզի սահմանային գյուղերից մեկում»․ Վահան Թումասյան
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ է տեղադրել իր էջում՝ կից գրառմամբ. «Բացառիկ դեպք Շիրակի մարզի,...
Գորիս–Կապան ճանապարհը փակ չէ. մարզպետարանից մեկնաբանում են` ինչ ճանապարհ է դա
Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Գորիս-Կապան ճանապարհին երթևեկությունը դադարեցվել է, քանի որ ադրբեջանցի զինված ծառա...
Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ
Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:&n...