ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի բնակարաններից մեկում մեծաթիվ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ու հատուկ նշանակության գումարտակի, ինչպես և Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 11-ին խուզարկել են Երևանի Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Իրավապահները հայտնաբերել են յոթ ինքնաձիգ, «Կալաշնիկովի» 3 ձեռքի գնդացիր, հակատանկային նռնականետ, պայթուցիչներով նռնակներ, 600-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք։ Հայտնաբերվել են նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 125 գրամից ավելի քաշով։ 57-ամյա տղամարդն ու նրա 30-ամյա որդին բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ձերբակալվել։
Մինչ այդ, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների, ինչպես և տարածքային քննչական մարմնի ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 29-ին Երևանի բնակիչ մի տղամարդ կամավոր հանձնել էր գործարանային համարով հրացան, հակատանկային նռնականետներ, 186 փամփուշտով լիցքավորված 13 փամփշտատուփ և տարբեր տրամաչափի ու հրազենների 2700-ից ավելի փամփուշտ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոնբասի պաշտպանության համար․ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդերի» աշխատանքից կադրեր է հրապարակել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության ընթացքում «Իսկանդեր» օպերատիվ-մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են նոր կադրեր, թե ինչպես է Ուկրաինայի ԶՈՒ ծովային հետևակի 267 ծառայող հանձնվում
Համացանցում տարածվել են Մարիուպոլում Ուկրաինայի զինված ուժերի ծովային հետևակի 267 ծառայողի հանձնվելու կադրերը։ Տեսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ խաղապահները չեն թույլատրել պատգամավորների մուտքը Արցախ․ Միրզոյանը գիտի, թե ինչու
Արտաքին գործերի նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորների մուտքն Արցախ արգելելու դեպքից անմիջապես հետո կապի մեջ է եղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական բանակի ճամբարի վրա հրթիռային հարձակման հետևանքները
Հրապարակվել են Դնեպրոպետրովսկի շրջանում ուկրաինական բանակի վրանային ճամբարի վրա հրթիռային հարձակման հետևանքները։ Այս մաս...