Շանհայում Volkswagen-ի աշխատակիցները Covid-19-ի պատճառով արգելափակվել են գործարանում
Շանհայում Volkswagen Group-ի գործարանում փակված աշխատողների համար զբաղմունք են մտածել այն բանից հետո, երբ գործարանում արտադրությունը դադարեցվել է քաղաքում հայտարարված լոքդաունի պատճառով, հայտնում է Automotive News-ը:
Շանհայում Volkswagen գործարանն ապրիլի 1-ից դադարեցրել է աշխատանքը, սակայն աշխատակիցների մի մասը շուրջօրյա հերթապահում էր ձեռնարկությունում՝ աշխատանքային գործընթացները պահպանելու համար։ Սակայն որոշ ժամանակ անց գործարանի ղեկավարությունը փոխեց իր ծրագրերը և ամբողջությամբ դադարեցրեց արտադրությունը։ Կարանտինի պատճառով չկարողանալով տուն վերադառնալ՝ բանվորները դեռ աշխատավայրում են։
Աշխատակիցներին ինչ-որ կերպ զբաղեցնելու համար ընկերությունը կազմակերպել է խմբակային միջոցառումներ, որոնք սկսվում են ժամը10-ին գործարանի շուրջ զբոսանքով: Դրան հաջորդում է ճաշն ու հանգիստը, ֆիլմերի դիտումը, ինչպես նաև ազատ ժամանակը։ Ժամը 16-ին բանվորները գնում են մարզասրահ։
Հետո աշխատակիցները լոգանք են ընդունում, ընթրում, հետո նորից ֆիլմ են դիտում ու գնում քնելու։ Ամեն առավոտ սկսվում է կորոնավիրուսի արագ թեստով։ Թե երբ նրանք կկարողանան տուն վերադառնալ, հայտնի չէ։
Նմանատիպ հոդվածներ
Շարքային Էդուարդ Մարտիրոսովը անհայտ հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարք...
Կապանի՝ Ադրբեջանին հանձնած ճանապարհահատվածն այլևս երթևեկելի չէ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հան...
Ուկրաինայում ձերբակալել են ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկին
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Telegram-ում հայտնել է «Ընդդիմադիր պլատֆորմ՝ «Կյանքի համար» կուսակցության քաղխորհ...
Indian Oil Corporation-ը փոխել է իր որոշումը ռուսական նավթ գնելու վերաբերյալ
Հնդկական Indian Oil պետական ընկերությունը վերջին մրցույթի ժամանակ հրաժարվել է գնել ռուսական Urals և մի քանի կարգի բարձ...