Կապանի՝ Ադրբեջանին հանձնած ճանապարհահատվածն այլևս երթևեկելի չէ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնեց ադրբեջանցիներին, ամայի ճանապարհ է դարձել․ ադրբեջանական կողմն այստեղ փշալարեր և բետոնե արգելապատնեշներ է տեղադրել, ինչը վկայում է, որ այս ճանապարհներով ո՛չ հայերն են երթևեկում, ո՛չ էլ իրանական մեծ բեռնատարներն են անցնում։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները սկզբում վստահեցնում էին, թե այդ ճանապարհից կարող ենք մենք էլ օգտվել՝ մաքսատուրք վճարելով։ Պարզվեց՝ սուտ էր։
Ճանապարհի երկու կողմում հայկական և ադրբեջանական սահմանապահներն են կանգնած։ Դատելով երկու օր առաջ արված այս լուսանկարից՝ Գորիս-Կապանի այս հատվածն այլևս երթևեկելի չէ։
Հիշեցնենք, որ այս ճանապարհը խլելու արդյունքում մեկուսացան նաև Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերը, որոնք դարձան անկլավներ և մնացին շրջանցող դժվարանցանելի ճանապարհների հույսին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
[8a37ff0e8f9a84e3727fdcb157a9d530.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Շարքային Էդուարդ Մարտիրոսովը անհայտ հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում. ՀՀ ՊՆ
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարք...
Ուկրաինայում ձերբակալել են ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկին
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Telegram-ում հայտնել է «Ընդդիմադիր պլատֆորմ՝ «Կյանքի համար» կուսակցության քաղխորհ...
Indian Oil Corporation-ը փոխել է իր որոշումը ռուսական նավթ գնելու վերաբերյալ
Հնդկական Indian Oil պետական ընկերությունը վերջին մրցույթի ժամանակ հրաժարվել է գնել ռուսական Urals և մի քանի կարգի բարձ...
Շանհայում Volkswagen-ի աշխատակիցները Covid-19-ի պատճառով արգելափակվել են գործարանում
Շանհայում Volkswagen Group-ի գործարանում փակված աշխատողների համար զբաղմունք են մտածել այն բանից հետո, երբ գործարանում ար...