Ալիևը կրկին սպառնացել է և նշել, որ Հայաստանը պետք է ժամանակ չկորցնի
«Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող խանգարել մեր ծրագրերին։ Եթե մեզ ճանապարհ չտան Զանգեզուրով, ուրեմն իրենք են պարտվողը։ Առաջին հերթին նրանք խախտելու են նոյեմբերի 10-ի հայտարարությունը. Այս հայտարարության մեջ հստակ ասվում էր, որ պետք է կապ լինի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ։ Սա պարտավորություն է», - այս տարվա առաջին եռամսյակի արդյունքների ներկայացմանը հաջորդած հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը։
Տեղեկատվությունը փոխանցում են ադրբեջանական լրատվականները։
Նացիստական պետության ղեկավարը նշել է․ «Վաղ թե ուշ հասնելու ենք մեր նպատակին։ Եթե Հայաստանը չի ցանկանում կատարել իր պարտավորությունները, ապա մենք պատասխանատվություն չենք կրելու մեր պարտավորությունների համար։ Նրանք պետք է սա իմանան և ժամանակ չկորցնեն։ Լավ կլինի, որ մի քիչ շտապեն»։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների...