Հայտնի է 2021-2022 ուսումնական տարվա ավարտի օրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվում է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:
Հաշվի առնելով, որ աշնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել էր՝ ուսպլանում կատարված փոփոխությամբ 2021-2022 ուսումնական տարին կավարտվի 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Այսպիսով՝ ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոյուղաջրերն ամենուր են․ մարդիկ անգամ չեն կարողանում տան աղբը հասցնեն աղբամանները․ ահազանգ
Արդեն 1 ամիս է, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի մի քանի շենքերի բնակիչներ ապրում են հակասանիտարական պայմաններում: Այսօր՝ ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Բացառիկ դեպք Շիրակի մարզի սահմանային գյուղերից մեկում»․ Վահան Թումասյան
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ է տեղադրել իր էջում՝ կից գրառմամբ. «Բացառիկ դեպք Շիրակի մարզի,...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քամու վնասները՝ Երևանում և մարզերում. ԱԻՆ-ը լուսանկարներ է հրապարակել
Ապրիլի 12-ին, ժամը 10։26-ից 11։50-ն ընկած ժամանակահատվածում քամու հետևանքով ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շ...
Թշնամու տեսադաշտում է հայտնվել նաև Սարդարաշենը․ գյուղի մոտակա բլրին ադրբեջանցիներն են
Ադրբեջանական զինված ուժերը բացի Փառուխ-Քարագլուխ ուղղությունից առաջացել են նաև Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի ուղղութ...