Սարդարաշենի գյուղապետի հարցազրույցը մեկնաբանությունների տեղիք է տվել. Արցախի տեղեկատվական շտաբ
Ի պատասխան տարբեր հարցումների՝ պարզաբանում ենք, որ այսօր, Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանի` 24news.am-ին տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել: Այս մասին գրում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Մասնավորապես, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի: Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո:
Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանը»,- գրում է տեղեկատվական շտաբը:
Նմանատիպ հոդվածներ
Google-ը ուղղել է «սիրելի ռուսներ» արտահայտությունը թարգմանելիս բերվող սխալ պատասխանը
Google-ը շտկել է «սիրելի ռուսներ» արտահայտությունը թարգմանելիս Google Translate ծառայության սխալը: Այս մասին հայտնել է ը...
Ադրբեջանական զինուժը Սարդարաշենի ուղղությամբ առաջ է անցել Փառուխում և Քարագլուխում տեղի ունեցած սադրանքի օրը. Баграмян26
Ադրբեջանական զինուժը Սարդարաշեն գյուղի ուղղությամբ առաջ է անցել Փառուխում և Քարագլուխում տեղի ունեցած սադրանքի օրը՝ մարտ...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը։ Այս մասին գրել է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը:Երեխային անվա...
Գագիկ Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ մանրամասներ գնորդից. Fip. am
Մամուլը օրերս անդրադարձել էր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գարեջրի գործարանը վաճառելու գործարքին։ Նշվում էր,...