Արտասովոր վթար` Արարատի մարզում. Ford-ը գլխիվայր շրջվել է, կարճ ժամանակ անց նույն վայրում Toyota-ն բախվել է էլեկտրասյանը
Այսօր, ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Մհեր Գ․-ն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մհեր Գ․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու հետաքննիչը դեպքի վայրի զննությունը կատարելուց հետո մեկնում են հիվանդնանոց, որից հետո տեղեկություններ են ստացվում, որ նշված վայրում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել գլխիվայր շրջված Ford-ի կողքին։ Այս վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում անցումով անցնող 12-ամյա երեխային Урал-ի վարորդը վրաերթի է ենթարկել. կադրերը հրապարակվել են
Երեկ, ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։45-ի սահմաններում Ազատամար...
18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռներով հարձակում` Ուկրաինայի երկաթուղային կայարաններից մեկում. այնտեղ հազարավոր մարդիկ են եղել
Ուկրաինական Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանին հրթիռներով հարվածներ են հասցվել, ասել է նահանգապետ Պավլո Կիրիլենկոն...
Խմբակային ծեծկռտուք՝ Երևանի ռեստորաններից մեկում. կասկածյալներից մեկը հայտնել է, որ պետական պաշտոնյա է
Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 3- ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Այս մաս...
Մարտունիում դաժան սպանությունը բացահայտվել է․ դանակի հարվածներով դին հայտնաբերվել է ամբողջովին մերկ
Այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները բացահայտել են Գեղարքունիքի մարզո...