Խմբակային ծեծկռտուք՝ Երևանի ռեստորաններից մեկում. կասկածյալներից մեկը հայտնել է, որ պետական պաշտոնյա է
Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 3- ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Այս մասին հայտնում shamshyan.com-ը: Ըստ լրատվականի` այդ օրը՝ ժամը 23:00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 56-ամյա Հարություն Կազարյանից, ով հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի 59 հասցեում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հաճախորդները հարձակվել են աշխատակիցների վրա:
Ահազանգով ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ «Ջանո» ռեստորանում, ապա ռեստորանի դիմաց հաճախորդներ, Երևանի բնակիչներ, 41-ամյա Արթուր Ֆեդոսևը և նրա եղբայրը՝ ՌԴ քաղաքացի, 46-ամյա Էդիկ ֆեդոսևը և նրանց ընկերը, ում տվյալները ճշտվում են, վիճաբանել են նույն ռեստորանի խոհարարի օգնական, 25-ամյա Գասպար Քէօրօղլյանի և ռեստորանի սեփականատեր Հ. Կազարյանի հետ, որի ժամանակ Է. և Ա. Ֆեդոսևն ու նրանց ընկերը ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել խոհարարին ու ռեստորանի սեփականատիրոջը, պատճառելով մարմնական վնասվածքներ:
Լրատվամիջոցի ունեցած տեղեկություններով` ապրիլի 4-ին Է. և Ա Ֆեդոսևները ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն հրաժարվել են բացատրություն տալուց, որից հետո բաց են թողնվել: Էրեբունու ոստիկանները պարզում են 3-րդ անձի ինքնությունը: Ա. Ֆեդոսևը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը պաշտոնյա է, աշխատում է պետական կառույցներից մեկում՝ որպես վարչության պետ:
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում անցումով անցնող 12-ամյա երեխային Урал-ի վարորդը վրաերթի է ենթարկել. կադրերը հրապարակվել են
Երեկ, ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14։45-ի սահմաններում Ազատամար...
Մարտունիում դաժան սպանությունը բացահայտվել է․ դանակի հարվածներով դին հայտնաբերվել է ամբողջովին մերկ
Այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները բացահայտել են Գեղարքունիքի մարզո...
18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռներով հարձակում` Ուկրաինայի երկաթուղային կայարաններից մեկում. այնտեղ հազարավոր մարդիկ են եղել
Ուկրաինական Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանին հրթիռներով հարվածներ են հասցվել, ասել է նահանգապետ Պավլո Կիրիլենկոն...
Արտասովոր վթար` Արարատի մարզում. Ford-ը գլխիվայր շրջվել է, կարճ ժամանակ անց նույն վայրում Toyota-ն բախվել է էլեկտրասյանը
Այսօր, ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ...